ԱՄՆ-ն դատապարտել է հակասեմական անկարգությունները Դաղստանում։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել այդ գործողությունները, պատասխանատվության ենթարկել դրանց բոլոր մասնակիցներին եւ ապահովել իսրայելցիների եւ հրեաների անվտանգությունը Ռուսաստանում»,- երկուշաբթի ճեպազրույցում ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ ավելացնելով, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունները Մախաչկալայի օդանավակայանի գրոհին Ուկրաինայի մասնակցության մասին «անհեթեթ» են։
Հիշեցնենք, որ կիրակի հարյուրավոր մարդիկ ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայան եւ դուրս եկել թռիչքուղի՝ բողոքելով Թել Ավիվից ինքնաթիռի ժամանման դեմ։