ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն հայտարարել է, որ չնայած վիճահարույց հարցերին, պետությունները չեն կարող չհամագործակցել Չինաստանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեկնաբանելով Չինաստանի հետ հարաբերություններում «կարմիր գծեր» գծելու հնարավորությունը՝ Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ստիպված է գործ ունենալ Պեկինի հետ:
«Մենք այն վիճակում չենք՝ Չինաստանի հետ չհամագործկցելու համար: Այս հարաբերություններում լուրջ դժվարություններ կան՝ լինի դա կոնֆրոնտացիոն խաղաղություն, մրցակցային խաղաղություն, թե խաղաղություն համագործակցության հիման վրա»,- ասել է Բլինքենը CBS-ին տված հարցազրույցում:
Բլինքենը Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների դժվարությունների թվում նշել է Սինցզյանում Չինաստանի քաղաքականության հարցը:
Վերջերս կտրուկ սրվել են արեւմտյան երկրների, իրավապաշտպան կազմակերպությունների եւ լրատվամիջոցների կողմից Սինցզյանում Չինաստանի վարած քաղաքականության քննադատությունները: ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Չինաստանի դեմ Սինցզյան քաղաքում ույղուրների իրավունքների ոտնահարման, ազգային փոքրամասնություններին ճնշելու եւ հարկադիր աշխատանքի օգտագործման մեղադրանքով: ԱՄՆ-ն հայտարարել է, որ ույղուրների դեմ Չինաստանի գործողությունները կարող են ցեղասպանություն համարվել: Չինաստանը կտրականապես մերժում է բոլոր մեղադրանքները:



