ԱՄՆ-ը կիրակի օրը ավելի քան 70 ավիահարված է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի օբյեկտներին, որպեսզի թույլ չտա կազմակերպությանն օգտվել երկրում առկա անկայունությունից, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
«Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը տասնյակ թիրախային ավիահարվածներ են հասցրել Սիրիայի կենտրոնում գտնվող ԴԱԻՇ-ի ճամբարներին և նրա զինյալներին, որպեսզի ահաբեկչական խմբավորմանը թույլ չտրվի օգտվել ստեղծված իրավիճակից՝ վերահաստատվելու Սիրիայի կենտրոնական հատվածում: Գործողության ընթացքում խոցվել է ավելի քան 75 թիրախ», – ասվում է հայտարարության մեջ։



