ԱՄՆ-ն առնչություն չունի Լիբանանում փեյջերների...

ԱՄՆ-ն առնչություն չունի Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների միջադեպերի հետ և նախապես տեղյակ չի եղել այս մասին, ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը

Երեքշաբթի Լիբանանի տարբեր շրջաններում պայթել են «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերները։ Երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ֆիրաս Աբյադը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ավելի քան 4,000 մարդ վիրավորվել է, 11-ը՝ զոհվել։

«Հեզբոլլահ»-ը և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։ Լրատվամիջոցների մի շարք հաղորդագրությունների համաձայն՝ շարժման անդամների կողմից փեյջերներն օգտագործվում են որպես փակ կապի համակարգ, որն ամենաքիչն է ենթարկվում հաքերային հարձակումներին և գաղտնալսմանը: