ԱՄՆ-ն աննախադեպ ուժեր է ուղարկում Մերձավոր Ար...

ԱՄՆ-ն աննախադեպ ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք: Դրանց թվում են.

USS Theodore Roosevelt ավիակիրը նախօրեին մտել է Հորմուզի նեղուց՝ Իրանի դիմաց։

Մերձավոր Արեւելք է մեկնել նաեւ USS Abraham Lincoln ավիակիրը՝ ռազմական արմադայի ուղեկցությամբ։

ԱՄՆ պաշտպանության նախարարը հրամայել է հինգերորդ սերնդի F-22A Raptor կործանիչների հերթական էսկադրիլիան տեղափոխել Մերձավոր Արևելք։

ԱՄՆ-ն առնվազն մեկ B-2 ռազմավարական ռմբակոծիչ է ուղարկել Քաթարի իր բազա։

ԱՄՆ ռազմածովային ուժերի 12 հածանավերի և բալիստիկ հրթիռների որսալու կարողություններով կործանիչների հրաման է տրվել փոխել ուղղությունը և շարժվել դեպի Իսրայել:

Կրետե կղզու տարածքում է տեղակայվել արագ արձագանքման ARG ​​դեսանտային խումբը՝ USS Wasp (LHD 1) դեսանտային նավի գլխավորությամբ, որը տեղափոխում էր 4000 ԱՄՆ ծովային հետեւակային։ ARG խումբը ներառում է F-35B կործանիչ-ռմբակոծիչների էսկադրիլիա։

Միացյալ Նահանգները նաև լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Մերձավոր Արևելքի ողջ տարածքում։

Բոլոր ուժերը բարձր պատրաստվածության վիճակում են: