ԱՄՆ-ն, անկասկած, պատրաստ է կին նախագահ ունենա...

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը համոզված է, որ ԱՄՆ-ն պատրաստ է կին նախագահ ունենալուն: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ամերիկացիները մտահոգվում են այն հարցի շուրջ, թե ինչ կարող են անել թեկնածուներն իրենց օգնելու համար, այլ ոչ թե մտածում են նախագահի թեկնածուների սեռի մասին:

ԱՄՆ փոխնախագահն այս մասին է ասել է ի պատասխան հաղորդավար Հոլլի Ջեքսոնի հարցադրման, թե արդյոք երկիրը պատրա՞ստ է, որ ոչ սպիտակամորթ կինը նախագահ դառնա, գրում է theguardian.com-ը:

«Անկասկած, անկասկած... Ես ակնհայտորեն կին եմ և դա ոչ մեկին մատնանշելու կարիք չունեմ: Մարդկանց մեծամասնությանն իրականում հետաքրքրում է՝ կարո՞ղ ենք անել աշխատանքը և ունե՞նք ծրագիր, որի վրա կարող ենք կենտրոնանալ»,- ասել է Հարրիսը: 

Հարրիսը հավելել է, որ «ամերիկացիներն արժանի են ունենալ իրենց վրա կենտրոնացած նախագահ՝ ի տարբերություն Դոնալդ Թրամփի, որն անընդհատ կենտրոնացած է իր վրա»։