
Վաշինգտոնն ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևի հետ գործարք կնքել օգտակար հանածոների օգտագործման վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է CNN-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։
Ըստ նրա, համաձայնագիրը մեծապես ուղղված է փոխհատուցելու այն ամենը, ինչ Վաշինգտոնն արել է ուկրաինացի ժողովրդի համար, ըստ Ուիտկոֆի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «այդպես է վերաբերվում գործարքին»։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Զելենսկին հրաժարվել էր ստորագրել համաձայնագիրը, նշելով, որ դեմ են այդ տեսքով համաձայնագրին և առաջարկել, որ կատարվեն փոփոխություններ։