ԱՄՆ Կոնգրեսում որոշ խմբեր փորձում են սրել ադր...

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի լսումներում «Ադրբեջանին առնչվող բոլոր փաստերը բացահայտորեն խեղաթյուրվում և կեղծվում են», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Սա ևս մեկ դրսևորում է այն բանի, թե ինչպես են ԱՄՆ Կոնգրեսում որոշ խմբեր բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, մարդու իրավունքների քողի տակ խեղաթյուրում իրավիճակն Ադրբեջանում։

Նման միջոցառումները, որտեղ Ադրբեջանին վերաբերող բոլոր փաստերը բացահայտ խեղաթյուրված և կեղծված են, անցկացվում են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները սրելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են անցկացվել «Մարդու իրավունքները Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից հետո» խորագրով, որին հրավիրված էին նաև Արցախի ներկայացուցիչներ։