ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Սենատի ղեկավարները երկկուսակցական համաձայնության են հասել՝ խուսափելու կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումից (շաթդաուն), որն այլապես տեղի կունենար մարտի 1-ին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ Ներկայացուցիչների պալատը փետրվարի 29-ին կքվեարկի ժամանակավոր ֆինանսավորման օրինագծի օգտին, այնուհետև քվեարկություն կկայանա Սենատում։
Եթե օրինագիծը հաստատվի, ապա մարտի 1-ին հնարավոր կլինի խուսափել մասնակի շաթդաունից մինչև նոր սահմանված վերջնաժամկետները մարտի 8-ին և մարտի 22-ին։ Սա օրենսդիրներին ժամանակ կտա ուսումնասիրելու և քննարկելու ամբողջ տարվա ֆինանսավորման վերաբերյալ օրինագծերը։