ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ պահանջել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյից հետաքննել Վաշինգտոնում Իլհամ Ալիևի թիկնապահների գործողությունները:
Կոնգրեսականների նամակում նշվել է, որ Ալիևի անվտանգության աշխատակիցները ուժ են կիրառել «Waldorf Astoria» հյուրանոցի դիմաց հավաքված ցուցարարների նկատմամբ։
Նրանք միջադեպը գնահատել են որպես ԱՄՆ-ում խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի խախտում և կոչ են արել բացահայտել պատասխանատուներին։
Դիմումը ստորագրել են սենատոր Թիմ Քեյնը և մի շարք կոնգրեսականներ, այդ թվում՝ Ջիմ Մաքգովերնը, Ջեյմի Ռասկինը և Դինա Թայթուսը։



