ԱՄՆ կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ...
ԱՄՆ կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ հասկանում է միայն ուժի լեզուն: Այս մասին X-ի իր էջում գրել է «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Քանի դեռ ամերիկացիները շարունակում են իրենց ռազմական արկածախնդրությունները մեր տարածաշրջանում, որևէ համաձայնություն չի ձեռք բերվի։

ԱՄՆ կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ հասկանում է միայն ուժի լեզուն։

Բարևե՛ք 200 դոլարանոց նավթին»,- գրել է Զոլֆաղարին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Թիմ Հոքինսին հայտնել էր, որ ԱՄՆ ԶՈւ-ն ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել Իրանի հարավում՝ ամերիկյան զորքերը Իրանի ԶՈւ-ից բխող սպառնալիքներից պաշտպանելու համար։