ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից ոչինչ պետք չէ, բայց «երբեք չմո...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսատլանտյան դաշինքին մեղադրել է Իրանի հարցում անգործության համար։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները բացարձակապես ոչինչ չեն արել Իրանի հարցում օգնելու համար, որն այժմ «ռազմական առումով լիովին ոչնչացված է»։

«ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից ոչինչ պետք չէ, բայց «երբեք չմոռանաք» այս շատ կարևոր ժամանակահատվածը», - հավելել է Թրամփը։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ն անվանել էր «թղթե վագր» այն բանի համար, որ դաշինքի գծով ԱՄՆ դաշնակիցները հրաժարվել էին միանալ Հորմուզի նեղուցում հնարավոր ռազմական առաքելությանը: