Ռուսական նավթի հետ կապված մի շարք պատժամիջոցներ ժամանակավորապես մեղմացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը նպատակ ունի զսպել այդ էներգառեսուրսի գնի աճը, և դա Մոսկվային միայն սահմանափակ օգուտ կբերի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Ի՞նչն է մեզ համար ավելի լավ՝ որ մեկ բարել նավթն արժենա 150 դոլա՞ր. դա Ռուսաստանին թույլ կտա ավելի շատ վաստակել, թե՞ այն, որ այն 100 դոլարից պակաս արժենա», - ասել է նա NBC News-ի եթերում։
Բեսենթի կարծիքով՝ պատժամիջոցների մեղմացումը թույլ կտա մի շարք երկրների, մասնավորապես՝ Ճապոնիային և Հարավային Կորեային, նավթի խմբաքանակներ գնել ՌԴ-ից, ինչը կնպաստի այդ էներգառեսուրսի գնի նվազմանը։
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը միայն սահմանափակ օգուտ կստանա պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումից։
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ Ռուսաստանն արդյունքում լավագույն դեպքում կվաստակի լրացուցիչ 2 միլիարդ դոլար», - ասել է Բեսենթը։
Ավելի վաղ Մերձավոր Արևելքում հակամարտության և Հորմուզի նեղուցի փակման պատճառով նավթի գնի աճի ֆոնին ԱՄՆ-ն թույլատրել էր ռուսական ծագման այն նավթի ու նավթամթերքի մատակարարումն ու վաճառքը, որոնք նավերի վրա բեռնվել են 2026 թ. մարտի 12-ի դրությամբ։ Այս թույլտվությունը կգործի մինչև ապրիլի 11-ը:



