Ծովային շրջափակման սկզբից ի վեր ամերիկյան ռազմածովային ուժերը կալանել են Իրանի հետ կապված 118 առևտրային նավ, որոնք ուղևորվում էին իրանական նավահանգիստներ կամ մեկնում այդտեղից: Այդ մասին մայիսի 31-ին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Մայիսի 31-ի դրությամբ 118 առևտրային նավ է վերաուղղորդվել և հինգը շարքից դուրս բերվել շրջափակման ռեժիմը պահպանելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրը CENTCOM-ում հաղորդել են, որ ԱՄՆ-ի զինված ուժերը շրջափակման շրջանակում շարքից դուրս են բերել Գամբիայի դրոշի ներքո ընթացող Lian Star նավը, որը փորձում էր մտնել Օմանի ծոցում գտնվող իրանական նավահանգիստ։
Այն բանից հետո, երբ նավը հրաժարվել է կատարել կանգ առնելու հրամանը, ամերիկյան ինքնաթիռը Hellfire հրթիռ է արձակել նրա մեքենայական բաժանմունքի վրա:
«Շրջափակումը շարունակում է կիրառվել բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում են իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ կամ դուրս են գալիս այդտեղից, ներառյալ բոլոր իրանական նավահանգիստները Պարսից ծոցում և Օմանի ծոցում», - ընդգծել են CENTCOM-ում։



