ԱՄՆ-ի պայքարն ընդդեմ 1.4 մլրդ չինացիների բարի...

ԱՄՆ-ի պայքարն ընդդեմ ավելի քան 1.4 մլրդ չինացիների բարի ավարտ չի ունենա: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, փոխանցում է RIA Novosti-ն:

«Փելոսին այցելեց Թայվան, Չինաստան, քաղաքական սադրանք կազմակերպեց և լարվածություն ստեղծեց Թայվանի նեղուցում… Նրա պարտավորությունների խախտումը և Թայվանի հարցում միտումնավոր սադրանքը կարող են միայն ավելի խաթարել վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ։ Ավելի քան 1,4 միլիարդ չինացիների դեմ պայքարը ոչ մի դեպքում բարի ավարտ չի ունենա»,- ասել է Վան Ին։

Այցի հետ կապված Չինաստանի պատասխան քայլերը նա անվանել է հիմնավոր, ռացիոնալ, անհրաժեշտ և տեղին: