ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը...

ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պատրաստվում է պաշտոնաթող լինել մինչև տարեվերջ: 

Այդ մասին հայտնել է Times of Israel-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։

Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ այն բանի ֆոնին, որ,  ​ հավանաբար, Գազայի պատերազմում բեկումը մոտ է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան պլանը, և միջնորդները սպասում են ՀԱՄԱՍ-ի պատասխանին։