ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածները «ռեժիմ...

ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հասցվող հարվածները «ռեժիմի փոփոխության» համար չեն, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեսգեթը։

«Սա այսպես կոչված ռեժիմի փոփոխության պատերազմ չէ, բայց ռեժիմն անկասկած․․․

Այնուամենայնիվ, նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է արտահայտվել ռեժիմի փոփոխությանը։

Հարվածներից հետո իր առաջին մեկնաբանություններում նա ուղղակիորեն դիմել է Իրանի ժողովրդին. «Ամերիկան սատարում է ձեզ իր ճնշող ուժով և կործանարար հզորությամբ: Այժմ ժամանակն է տնօրինել սեփական ճակատագիրը և բացահայտել բարգավաճ ու փառահեղ ապագան, որը ձեր հասանելիության սահմաններում է», - հայտարարել է նա:

Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ը «չի սկսել պատերազմը», այդ Իրանն է տասնամյակներ շարունակ հարձակումներ իրականացնում «Ամերիկայի դեմ միակողմանի պատերազմում»։ «Մենք չենք սկսել այս պատերազմը, բայց նախագահ Թրամփի օրոք մենք այն ավարտում ենք», - հավելել է Հեգսեթը։

Հեգսեթը նաև նշել է, որ Իրանի դեմ պատերազմը համեմատելի չէ Իրաքի պատերազմի հետ՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները չեն հայտնվի նույն թակարդում, որում հայտնվել էին երկու տասնամյակ առաջ։

«Սա Իրաքը չէ», - ասել է Հեգսեթը։ «Սա անվերջ չէ։ Երկու գործողությունների ժամանակ էլ ես այնտեղ եմ եղել։ Մեր սերունդն ավելի լավ գիտի, և այս նախագահը նույնպես։ Նա անվանել է վերջին 20 տարիների պատերազմները [անիմաստ], և նա իրավացի է։ Այս գործողությունը վճռորոշ առաքելություն է, որն իրականացվում է հրթիռային սպառնալիքը և ռազմածովային ուժերը ոչնչացնելու համար՝ առանց միջուկային զենքի կիրառման»։