ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը՝ մարտի 11-ին, հանդիպել են ամերիկյան Ֆլորիդա նահանգում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
«Այսօր Ֆլորիդայում ռուսական պատվիրակությունը՝ հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ, հանդիպել է ԱՄՆ-ի պատվիրակության հետ, որի կազմում են հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները և Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը: Պատվիրակությունները քննարկել են տարբեր թեմաներ և պայմանավորվել են կապի մեջ մնալ», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Միևնույն ժամանակ,Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ամերիկյան կողմին շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպման համար։
«Շնորհակալություն Սթիվ, Ջարեդ և Ջոշ, արդյունավետ հանդիպման համար», - գրել է նա X սոցիալական ցանցում։



