ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Ի...

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ կհանգեցնեն գնաճի ավելի բարձր տեմպերի և տնտեսական աճի նվազման ամբողջ աշխարհում:  նման կանխատեսմամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստալինա Գեորգիևան Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հակամարտությունն արագ ավարտվի, ԱՄՀ-ն մտադիր է վատթարացնել իր գլոբալ մակրոտնտեսական կանխատեսումները: «Բոլոր ճանապարհներն այժմ տանում են դեպի բարձր գներ և ավելի ցածր աճ։ Նույնիսկ եթե պատերազմն ավարտվի այսօր, ամբողջ աշխարհը կզգա երկարատև բացասական հետևանքները », - ասել է Գեորգիևան:

Նա հայտնել է, որ ամենից շատ կտուժեն աղքատ և խոցելի երկրները, որոնք էներգետիկ պաշարներ չունեն: ԱՄՀ տնօրենն ընդգծել է, որ շատ երկրներ ունեն քիչ բյուջետային հնարավորություններ, որպեսզի իրենց քաղաքացիներին օգնեն հաղթահարելու պատերազմի հետևանքով առաջացած գների աճը:

Այս համատեքստում նա հայտնել է, որ որոշ երկրներ դիմել են ԱՄՀ-ին ֆինանսական օգնության համար՝ առանց նշելու երկրների անունները։