Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ կրկին խոսել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ և նրա հետ քննարկել իրավիճակն Իսրայելի և Լիբանանի հյուսիսային սահմանին։ Գալանտն ասել է, որ ինքն «Օսթինին ներկայացրել է «Հեզբոլլահի» սպառնալիքի իրավիճակի գնահատականը և նրան տեղյակ պահել Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների մասին», հաղորդում է Israel Today-ը: Գալանտը նաև հավելել է. «Մենք, ի թիվս այլ հարցերի, քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը և Իրանից և նրա պրոքսիներից բխող վտանգը»: