ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն Իրանում չեն կե...

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն Իրանում չեն կենտրոնանում միջուկային օբյեկտների վրա, նույնիսկ եթե որոշակի վնասվածքներ են հայտնաբերվել Նաթանզում և Սպահանում։

La Repubblica թերթին տված հարցազրույցում նա հաստատել է, որ այս պահին ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել։

«Ընդհանուր առմամբ, կարող եմ հաստատել, որ հարձակումն ուղղված չէ միջուկային օբյեկտներին», - ասել է ԱԷՄԳ ղեկավարը։

Գրոսին հնարավոր է համարել, որ Իրանում պահպանվում է  հարստացված ուրանը։

«Մենք չունենք ապացույցներ, որ այն ոչնչացվել է հունիսին (2025 թվականի ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ) կամ վերջին մի քանի ժամվա ընթացքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով։ Այն նախկինի նման գտնվում է ստորգետնյա թունելներում, որտեղ  պահվում է, թեև վերջին ամիսներին մեր տեսուչները ֆիզիկական մուտք չեն ունեցել Իրանի միջուկային ենթակառուցվածքներ», - պարզաբանել է ԱԷՄԳ ղեկավարը։

Գրոսիի կարծիքով՝ խնդրի լուծման բանալին մնում են բանակցությունները, բայց դրանք անհնար են պատերազմի պայմաններում։ Նա նաև արձանագրել է, որ ԱԷՄԳ-ն անմիջական կապի մեջ չէ Իրանի իշխանությունների հետ։ Բոլոր շփումներն այժմ իրականացվում են բացառապես Վիեննայում Թեհրանի դիվանագիտական ​​​ներկայացուցչության միջոցով: