ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «ԱՄՆ-ի և Իսրայելի անհիմն ագրեսիան» հարձակում է Իրանի և տարածաշրջանային և միջազգային անվտանգության համակարգի վրա։
Շոյգուն երեքշաբթի օրը հայտարարել է. «Սա հարձակում է ոչ միայն Իսլամական Հանրապետության, այլև ամբողջ տարածաշրջանային և միջազգային անվտանգության համակարգի վրա։ Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու տարիների ջանքերը ոչնչացվել են»։
Նա հավելել է. «Մինչ օրս տարածաշրջանում այս լայնածավալ ռազմական հակամարտության դադարեցման հեռանկար չկա։ Չկան նշաններ, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը մտադիր են դադարեցնել համատեղ ռազմական գործողությունները»։



