Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ կարող են տեղի ունենալ այս շաբաթավերջին Իսլամաբադում։
«Ենթադրում եմ, որ դրանք ավելի լայն կլինեն և չեն անդրադառնա միայն միջուկային էներգիային, հակամարտության պատճառներին։ Այս անգամ օրակարգում կլինեն նաև հրթիռները, Իսլամական
Հանրապետության դաշնակից աշխարհազորայինները և Իրանի համար անվտանգության երաշխիքները»,- ասել է Գրոսին՝ իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:



