
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի նիստին ասաց, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելը Վաշինգտոնի հետ հարաբերություններում նոր էսկալացիայի կհանգեցնի, սակայն մարտադաշտում իրավիճակը չի փոխի:
Ռուսաստանի նշեց, որ այդ հրթիռները կիրառել առանց ամերիկացի զինծառայողների ուղիղ մասնակցության՝ անհնար կլինի, որն էլ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում էսկալացիայի նոր փուլ է ենթադրում։
Հիշեցնենք, որ The Wall Street Journal պարբերականը տեղեկություն էր տարածել, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի Ռուսաստանի խորքերին հարվածելու համար: