ԱՄՆ հետախուզության նախկին ղեկավարի դուստրը 35...

ԱՄՆ հետախուզության նախկին տնօրեն Ջոն Նեգրոպոնտեի դուստրը ուրբաթ դատապարտվել է 35 տարվա ազատազրկման հարբած վեճից հետո ընկերոջը մահացու դանակահարված հասցնելու համար”

Վաշինգտոնի 30-ամյա բնակչուհին հունվարին դատապարտվել է երկրորդ աստիճանի սպանության համար, որը հանգեցրել է 24-ամյա Յուսուֆ Ռասմուսենի մահվանը 2020 թվականին։ Այս արարքի համար նախատեսվում է 15-25 տարվա պատիժ, բայց շրջանային դատարանի դատավորը դուրս է եկել այս ղեկավար սկզբունքներից՝ պատճառաբանելով հասարակական պաշտպանության և վերականգնողության անհրաժեշտությունը, հաղորդում են լրատվական գործակալությունները։

Սոֆյա Նեգրոպոնտեն հոնդուրասցի այն հինգ որբերից մեկն էր, որոնց Ջոն Նեգրապոնտեն ու նրա կինը որդեգրել էին 1980-ականներին այդ երկրում նրա ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո, հաղորդում է The Washington Post-ը։