ԱՄՆ գործողությունը Իրանի դեմ կարող է տևել ավե...

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչները դիմել են Պենտագոնի ղեկավարությանը՝ խնդրելով լրացուցիչ թվով ռազմական հետախույզներ ուղարկել Տամպայում (Ֆլորիդա նահանգ) գտնվող կենտրոնակայան՝ առնվազն 100 օր, իսկ հավանաբար՝ մինչև սեպտեմբեր ներառյալ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար, հայտնում է Politico-ն։

Թերթն այս հարցումը որակում է որպես ցուցիչ այն բանի, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունն Իրանի դեմ կարող է տևել զգալիորեն ավելի երկար, քան Թրամփի կողմից ի սկզբանե նշված չորս շաբաթյա ժամկետն է:

Բացի այդ, լրացուցիչ մասնագետների ներգրավումը, ըստ պարբերականի գնահատականի, վկայում է այն մասին, որ ամերիկյան վարչակազմը լիովին պատրաստ չէր հակամարտության հետևանքներին։

Այս թեզի օգտին է խոսում նաև Politico-ի այն տեղեկությունը, որ Պետդեպարտամենտը լրացուցիչ անձնակազմ է ուղարկում Աթենքում ԱՄՆ դեսպանատուն՝ հակամարտության պայմաններում ամերիկյան քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար։