ԱՄՆ և հարավկորեական զորքերը սկսել են Հյուսիսա...

ԱՄՆ և Հարավային Կորեայի զորքերը երկուշաբթի լայնածավալ զորավարժություններ են սկսել ՝ ուղղված Հյուսիսային Կորեայի նկատմամբ համատեղ պաշտպանական կարողությունների ամրապնդմանը:

Ըստ NBC News-ի՝ ամենամյա ամառային զորավարժություններն անցկացվում են Կորեական թերակղզում լարվածության աճի պայմաններում:

Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան իրենց համատեղ զորավարժություններին պաշտպանական բնույթ են տվել և հայտարարել, որ վերջին տարիներին ԿԺԴՀ-ի կողմից աճող սպառնալիքներին դիմակայելու համար իրենք ընդլայնել և կատարելագործել են իրենց վարժանքները:

«Ուլչի ազատության վահան» 11-օրյա զորավարժությունները, որոնք կտևեն մինչև օգոստոսի 29-ը, ներառում են ինչպես համակարգչային մոդելավորման ռազմական խաղեր, այնպես էլ ավելի քան 40 տեսակի դաշտային վարժանքներ, ներառյալ՝ ուղիղ հրաձգության վարժանքներ։

Զորավարժությունները սկսվել են Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունից մի քանի ժամ անց, որում ասվում է, որ զորավարժությունները «սադրիչ են և ագրեսիայի նպատակ են հետապնդում»:

ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է նաև, որ չափազանց կարևոր է «մշտապես պահպանել ուժերի հավասարակշռությունը՝ պատերազմը կանխելու համար՝ ստեղծելով հզոր զսպող միջոցներ»: