ԱՄՆ դեսպանը դատապարտել է քաղաքական բռնություն...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննության առնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի ընթացիկ քաղաքական դրությունը։
 
Դեսպանը շեշտել է ժողովրդավարական նորմերի ու արժեքների կարևորությունը, դատապարտել քաղաքական բռնությունը և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսել պահպանել իրավունքի գերակայությունը։
 
Դեսպանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին՝ հայ ժողովրդի կամքի համաձայն։

Դեսպան Թրեյսին նաև վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները լիարժեք ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում ապահովելու աշխատանքներում և պատրաստ է աջակցել Հայաստանին հակամարտության հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին դիմակայելու հարցում։