
Հայաստանում ամերիկյան դեսպանատունը կոչով է հանդես եկել՝ ուղղված Հայաստանում գտվող իր քաղաքացիներին։ Կոչ է անում հեռու մնալ այն վայրերից, որտեղ այսօր տեղի են ունենալու ակցիաներ՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։ Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողով, որին մասնակցելու են բոլոր անդամ երկրների ղեկավարները։ Հայաստանում նախատեսվում են մի քանի բողոքի ցույցեր՝ գերիների հարազատների, սորոսականների, արևմտամետների և այլ խմբերի կողմից։