Հորդանանում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական անձնակազմը լքել է Ամմանում գտնվող դեսպանատան համալիրը «սպառնալիքի պատճառով»։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը լրացուցիչ մանրամասներ չի բացահայտել, սակայն հայտարարությունից կարճ ժամանակ առաջ Իրանի աջակցությունը վայելող իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը սպառնացել էր հարվածել Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին։
Միևնույն ժամանակ, Հորդանանի ոստիկանությունը կոչ է արել դեսպանատան մոտակայքում ապրող բնակիչներին մնալ տանը, փակել պատուհանները և ձեռնարկել այլ նախազգուշական միջոցներ։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը «կանխարգելիչ» ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաների և էներգետիկ օբյեկտների Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Իրաքում: Հարվածի է ենթարկվել նաև Կիպրոսում բրիտանական ավիաբազան։



