ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին որոշ ժամանակով լքել է...

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը, Առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այո, որքան գիտենք, դեսպան Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարն իսկապես այժմ Մոսկվայում չէ։ «Այդ մասին մեզ հայտնել են ԱԳՆ-ում դեսպանների հրավիրման հարցը (ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը) վերջնականապես որոշելուց առաջ»։