ԱՄՆ ավիացիոն տեխնիկային հասցված վնասը Իրանի հարձակումների հետևանքով գնահատվել է 2,8 մլրդ դոլար։
Ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկը գնահատել է, որ Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները միայն ավիացիոն տեխնիկայի մասով կազմել են 2,3-ից մինչև 2,8 մլրդ դոլար։
Ըստ Center for Strategic and International Studies (CSIS) զեկույցի՝ այս գումարը ներառում է միայն ինքնաթիռներն ու ռադիոլոկացիոն համակարգերը և չի ընդգրկում տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին, ինչպես նաև հատուկ սարքավորումներին և ծովային ակտիվներին հասցված վնասը։
Զեկույցում նշվում է, որ առնվազն մեկ դեպքում իրանական հարձակման հետևանքով ոչնչացվել է ամերիկյան հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման AWACS ինքնաթիռ՝ մոտ 700 մլն դոլար արժողությամբ։
CSIS-ի պաշտպանության և անվտանգության հարցերով ավագ խորհրդական Mark Cancian-ը, ով իրականացրել է այս հաշվարկները, նշել է, որ ԱՄՆ-ի իրական ֆինանսական կորուստները ավելի մեծ են, քան այս գնահատականները, քանի որ Planet Labs ընկերությունը ԱՄՆ կառավարության ցուցումով դադարեցրել է արբանյակային պատկերների հրապարակումը հանրային և մեդիա օգտագործման համար։



