ԱՄՆ USS Vermont միջուկային սուզանավը մտել է հարավկորեական Փուսան քաղաքի նավահանգիստ՝ պաշարների համալրման եւ անձնակազմի հանգստի համար։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեացի զինվորականներին։
Կարեայի Հանրապետության ՌԾՈւ-ն տեղեկացրել է, որ նախատեսվում են «բարեկամական փոխանակումներ» ամերիկացի զինծառայողների հետ։ Սա USS Vermont-ի առաջին այցն է հարավկորեական նավահանգիստ։



