Տասնյակ հազարավոր նավահանգստի աշխատակիցներ անժամկետ գործադուլ են հայտարարել Միացյալ Նահանգների նավահանգիստներից շատերում՝ նախագահական ընտրություններից առաջ և տոնական առևտրի զբաղված սեզոնին ընդառաջ սպառնալով զգալի առևտրատնտեսական խափանումներով, հայտնում է BBC-ն։
Միջազգային ափամերձ աշխատողների ասոցիացիայի (ILA) անդամները Երեքշաբթի գործադուլներ են կազմակերպել Արևելյան և Մեքսիկական ծոցի ափերի 14 խոշոր նավահանգիստներում՝ դադարեցնելով Մենից Տեխաս բեռնարկղերի առաքումը:
Այս ակցիան առաջին նման գործադուլն էր գրեթե 50 տարվա ընթացքում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրավասու է 80 օրով դադարեցնել գործադուլը՝ հետագա բանակցությունների համար, սակայն Սպիտակ տունը հայտարարել է, որ նա մտադիր չէ որևէ քայլ ձեռնարկել։
Բանակցությունները մի քանի ամսով փակուղի են մտել, իսկ երկուշաբթի կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվեց։ Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը ուշադիր հետևում են գործադուլին:
«Նախագահն իր թիմին հանձնարարել է ուղիղ երկու կողմերին փոխանցել իր ուղերձը, որ նրանք պետք է նստեն սեղանի շուրջ և բանակցեն բարեխղճորեն՝ արդար և արագ», - հայտարարել են Սպիտակ տանը: