Ամերիկյան վարչակազմը նախատեսում է գաղտնի ռազմ...

Հորդանանում՝ ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումից և դրա հետևանքով զինվորականների զոհվելու հետ կապված միջադեպի վերաբերյալ ճեպազրույցից հետո նախագահ Ջո Բայդենը լուսանկար է հրապարակել իր թիմի անդամների հետ։ Այդ մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Այսօր իմ ազգային անվտանգության թիմի անդամները օպերատիվ սրահում ինձ զեկուցեցին Հորդանանի հյուսիս-արևելքում ամերիկացի զինվորականների վրա հարձակման հետ կապված վերջին իրադարձությունների մասին:
Ինչպես ասել եմ, մենք բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկենք մեր ընտրած ժամկետում և մեր ուզած միջոցներով»,- ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնն իր զինվորականների սպանության մեջ մեղադրում է Իրանին, Թեհրանն էլ կտրականապես հերքում է իր առնչությունն այդ ամենին։

Bloomberg-ն իր հերթին գրել է, որ ամերիկյան վարչակազմը նախատեսում է գաղտնի ռազմական օպերացիա սկսել Իրանի դեմ։