ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի լիցքավորման տանկերներ՝ «KC-135» և «KC-46», այժմ տեղակայված են Բեն Գուրիոն օդանավակայանում (Թել Ավիվ), համացանցում կադրեր են տարածվել։
Ընդհանուր առմամբ տեղակայվել է մոտ 14 տանկեր (որոշ տեղեկությունների համաձայն՝ մինչև մոտ 20)։
«USS Gerald R. Ford» ավիակիրը մոտենում է Իսրայելի ափերին. այն այսօր կժամանի Հայֆայի նավահանգիստ, գրել են ԶԼՄ-ները։
Ավիակիրը երեկ լքել էր հունական Կրետե կղզին՝ ԱՄՆ ռազմածովային բազայում պաշարները համալրելուց հետո։



