Ամերիկյան ռազմաբազան պաշտպանվեց Կատարի ՀՕՊ-ի...

Կատարի հակաօդային պաշտպանության միջոցները հաջողությամբ հետ են մղել անօդաչու թռչող սարքերի գրոհը «Ալ Ուդեյդ» ավիաբազայի վրա:

Ինչպես տեղեկացնում է BBC-ին, այս մասին հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Ալ Ուդեյդ»-ը Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենամեծ ռազմաբազան է, այնտեղ է գտնվում տարածաշրջանում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության շտաբը։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։ Ռազմական գործողություններն ընդլայնվել են Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս։ Հարվածներ են եղել նաև Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։ Իրանը հերքում է իր առնչությունը հարևանների ուղղությամբ հարվածներին։

-