ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը և Իրանի հետ խաղաղ բանակցություններում ներգրավված ԱՄՆ պատվիրակությունը ուղևորվել են Պակիստան։ Այս մասին The New York Post-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ պատրաստ է հանդիպել Իրանի բարձրաստիճան ղեկավարների հետ, եթե առաջընթաց գրանցվի։
«Մենք պետք է բանակցենք։ Ոչ ոք խաղեր չի խաղում։ Նրանք այնտեղ կլինեն այսօր երեկոյան՝ Իսլամաբադի ժամանակով», - նշել է նա։
Թրամփն ազդարարել է, որ պատրաստ է դիվանագիտական արմատական քայլի. հնարավորության դեպքում ուղիղ հանդիպում Իրանի ղեկավարների հետ։ «Ես դրա հետ կապված խնդիր չունեմ»,- ասել է նա։
Թրամփի խոսքով՝ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած փորձից։
Սակայն ԱՄՆ նախագահը հրաժարվել է հստակեցնել, թե բանակցությունների ձախողման դեպքում ինչ հետեւանքներ կարող է ունենալ Թեհրանը։ «Դե, ես չեմ ուզում ձեզ հետ խոսել այդ մասին: Բայց դա սարսափելի կլիներ», - ասել է նա:
Հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները գիտի, թե ով է ղեկավարում Իրանը, Թրամփը պատասխանել է. «Մենք կարծում ենք, որ գործ ունենք ճիշտ մարդկանց հետ»:



