Ամերիկյան F-35-երը վթարային վայրէջք են կատարե...

Ամերիկյան երկու F-35 ռազմական ինքնաթիռներ հարկադիր վայրէջք են կատարել Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայի մայրաքաղաք Մացույամայի օդանավակայանում։ Վթարային վայրէջքի պատճառը վառելիքի պակասն է եղել, հայտնում է kommersant.ru-ն:

Ինքնաթիռները վայրէջք են կատարել տեղական ժամանակով 12:05-ին. տուժածներ չկան։ Ինքնաթիռների վթարային վայրէջքի պատճառով Nippon Airways ll-ի քաղաքացիական ինքնաթիռը 13 րոպե սպասել է վայրէջքի իր հերթին։ Այն թռչում էր Օսակա-Մացույամա երթուղով։

F-35-ը հինգերորդ սերնդի գերձայնային կործանիչ է։ Մեկ ինքնաթիռի արժեքը կազմում է 81 մլն դոլար: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներկայումս շահագործում է մոտ 630 F-35 կործանիչ։