
Բառացիորեն շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Դոգին մնացել է մի «լողանալու» կյանք։ Իրեն, այս անգամ էլ՝ 2026-ի ընտրություններից առաջ, մի լավ կօգտագործեն ամերիկացիները։ Նա վերջին անգամ կսպասարկի Փաշինյանի շահերը և վերջնականապես կպատռվի դիմակը։ Դրանից հետո նա հանգիստ կվայելի իր «աշխատած» փողերը։
Դոգի հայհոյանքներին ազնվորեն սիրահարված քաղաքացիները լավ կանեն՝ գտնեն մեկ այլ «սիրելի» օբյեկտ, քանի որ նա արդեն անցյալում է, թեկուզ դեռ որոշ օգտագործվող ռեսուրս ունի։
Եվ ահա՝ Դոգին բանտից մղում են տեղեկատվական պատերազմի՝ այս անգամ Փաշինյանի ապօրինի հրահանգով կալանավորված, հայազգի մեծանուն գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ։ Պարզվում է՝ Դոգը ամերիկյան բանտից կարողացել է ձայնային հաղորդագրություն ուղարկել, բայց չի խոսել իր դեմ ներկայացված մեղադրանքների կամ մանկապղծության վերաբերյալ խոսակցությունների մասին։ Փոխարենը դժգոհել է, որ ՀԷՑ-ը ամեն օր մի քանի ժամով անջատում է իր հոսանքը։
Դոգը դժգոհել է նաև Սամվել Կարապետյանի աջակցությամբ հրավիրված հանրահավաքի մասնակից հոգևորականներից՝ արտահայտվելով վերջին կարգի հայհոյանքներով։ Նա չի մոռացել նաև դժգոհել, որ Սամվել Կարապետյանը չի հայտարարում, թե իշխանության գալու պարագայում կպատժի ՔՊ-ականներին՝ ընդ որում՝ առանց դատ ու դատաստանի։
Ահա այսպես՝ ամերիկացիների ձեռքում գտնվող Դոգը, որը արդեն լիարժեքորեն անցել է նրանց թրի տակով, հարձակվում է ոչ թե իշխանությունների, այլ իշխանությունների դեմ պայքարող և ապօրինի կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վրա։ Ենթադրությունները թողնում ենք ձեզ։