Դոգին մնացել է մի «լողանալու» կյանք. իրեն այս...

Եթերը հայհոյանքներով լցրած Վարդան Ղուկասյանի՝ Դոգի կուսակիցները սպառնացել են Հայաստանի քաղաքացիներին՝ ասելով. «Սպասեք, Դոգը դեռ վերադառնալու է և իրեն քննադատողների հախից է գալու»։
Սա հայտարարում է մի կուսակցություն, որը հենց այս օրերին հնարավոր բոլոր դռները թակում է, աղաչում ԱՄՆ պետական կառույցներին, որ հանկարծ Դոգին չարտահանձնեն Հայաստան։ Իրենց տրամաբանությամբ՝ պայքարում են, որ Դոգը չգա և այսպես կոչված «չարագործների» դեմ պայքար չտանի։

Ի տարբերություն Հայաստանում գտնվող դոգականների՝ Դոգը լավ գիտի, որ ինքը երբեք Հայաստան չի գալու իշխանության գալու հավակնությամբ։ Լավագույն դեպքում՝ կարող է Հայաստան վերադառնալ որպես կալանավոր, քանի որ հնարավոր բոլոր քաղաքական գործիչների ու ուժերի նկատմամբ իրեն պահել է ավարտված անբարոյականի նման։ Ով էլ գա իշխանության, Դոգը նրա համար մնալու է բարոյական արժեքներ չունեցող մարդ։ Իրականում՝ Դոգը անգամ չի ցանկանում Հայաստան գալ։ Նա լավ հասկանում է, որ իր «գավնամյոտ» եթերներով կարող է փող աշխատել միայն Հայաստանից հեռու գտնվելով։ Այստեղ նա այդ բառապաշարը չի կարող օգտագործել, հետևաբար՝ չի կարող փող աշխատել։

Դոգին մնացել է մի «լողանալու» կյանք։ Իրեն այս անգամ էլ՝ 2026-ի ընտրություններից առաջ, մի լավ կօգտագործեն ամերիկացիները։ Մի վերջին անգամ նա կսպասարկի Փաշինյանի շահերը և վերջնականապես կպատռվի դիմակը։ Դրանից հետո նա հանգիստ կվայելի իր աշխատած փողերը։

Դոգի հայհոյանքներին ազնվորեն սիրահարված քաղաքացիները լավ կանեն գտնեն մեկ այլ «սիրելի» օբյեկտ, քանի որ նա արդեն անցյալում է, թեկուզ՝ դեռ օգտագործվելու որոշ ռեսուրս ունի։