Ամերաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից հաղթող է ճանաչվել «Պրեմիում Բանկինգ Գուրու» (Premium Banking Guru) և «Լավագույն գովազդային արշավ»(Best Promotional campaign) անվանակարգերում: Այս մասին հայտարարվել է Visa’s NY միջոցառման ժամանակ:
Լավագույն գովազդային արշավ է ճանաչվել Ամերիաբանկի «Բացահայտիր Հայաստանը» արշավը, որի շրջանակում հարյուրավոր մասնակիցներ հնարավորություն կունենան նորովի բացահայտելու Հայաստանը, ճանաչելու ու զգալու մեր պատմության ու ավանդույթների ուժը: Ամերիա ճամփորդության մասնակիցները կշրջագայեն ՀՀ մարզերում, կհյուրընկալվեն լավագույն հյուրանոցներում, ինչպես նաև կմասնակցեն ֆոտոմրցույթի` ստանալով անակնկալներ: Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, «Բացահայտիր Հայաստանը» արշավի մրցանակաբաշխությունը հետաձգվել է:
Visa վճարահաշվարկային համակարգի կողմից ընդգծվել են նաև Ամերիա Պրեմիումդասի քարտերի ակնհայտ առավելությունները, ինչն ըստ էության հաճախորդի այցեքարտն է դեպի որակապես նոր սպասարկում և հարմարավետություն:
Շնորհավորելով Ամերիաբանկին այս կարևոր ձեռքբերումների առիթով, Visa’s NY միջոցառման կազմակերպիչները հույս են հայտնել, որ 2021-ին Բանկի հետ իրականացվող նախագծերը ավելի կընդլայնվեն և կլինեն շարունակական: