
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը մայրաքաղաքի փողոցներով շարժվել է ավտոշարասյունով՝ Aurus մեքենայով։
Հոկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի անդամ երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ԱՄԷ նախագահին հրավիրել պաշտոնական ընթրիքի իր տանը՝ պաշտոնական բանակցություններից առաջ։
Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ էմիրաթցի իր գործընկերոջ հետ միասին ընթրելու են, կխոսեն ընթացիկ բոլոր հարցերի շուրջ։