ԱՄԷ-ն և ԱՀԿ-ն նախաձեռնել են 148 պաղեստինցիներ...

Գազայի հատվածում պաղեստինցիներին աջակցություն ցուցաբերելու համար Արաբական Միացյալ Էմիրությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ Աբու Դաբի կտարհանի հրատապ բուժօգնության կարիք ունեցող 148 պաղեստինցիների։

ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալությունը հաղորդում է, որ կտարհանվեն 85 հիվանդ և ծանր վիրավորված պաղեստինցիներ, այդ թվում՝ քաղցկեղով հիվանդներ, որոնք ինտենսիվ բուժման կարիք ունեն։ Նրանց կուղեկցեն ընտանիքի 63 անդամներ։

ԱՄԷ-ի միջազգային համագործակցության պետնախարար Ռիմ ալ Հաշիմին մեծապես կարևորել է Էմիրությունների առաքելությունը՝ հավելելով, որ մինչ օրս երկիր է տեղափոխվել Գազայի հատվածից 709 հիվանդ, ինչպես նաև նրանց ընտանիքների 787 անդամներ։ 

Իր հերթին ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանում Գեբրեյեսուսը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ին Գազայի հատվածից հիվանդներին տարհանելու և նրանց անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելու համար։ Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը ճանապարհ կհարթի դեպի Եգիպտոս և Հորդանան տարհանման միջանցքների բացման համար։

Մինչև օրս, ըստ WAM-ի, ԱՄԷ-ն օդով, ջրով և ցամաքով Գազայի հատվածին է մատակարարել 40 000 տոննա օգնություն, այդ թվում՝ սնունդ, բժշկական պարագաներ։