ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտ...

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի գիշերային հարվածը երկրի տարածքին՝ այն որակելով որպես վտանգավոր էսկալացիա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄԷ-ն վճռականորեն դատապարտում  է անօդաչու թռչող սարքի միջոցով երկրի դեմ իրանական ագրեսիան։ Սա ներկայացնում է վտանգավոր էսկալացիա, որն ուղղված է երկրի ինքնիշխանության, անվտանգության և կայունության դեմ», - նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ ԱՄԷ-ն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ Իրանի գործողություններին։