Ամբողջ աշխարհը, Մերձավոր Արևելքը, Եվրոպայի մեր ապերախտ դաշնակիցները պետք է նախագահ Թրամփին ասեն շնորհակալություն: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
«Ամբողջ աշխարհը, Մերձավոր Արևելքը, Եվրոպայի մեր ապերախտ դաշնակիցները պետք է նախագահ Թրամփին ասեն միայն մեկ բան. շնորհակալություն: Շնորհակալություն քաջության համար՝ կանգնեցնելու այս ահաբեկչական պետությանը, որը հրթիռների միջոցով ամբողջ աշխարհին պատանդ է պահում, մինչդեռ ստեղծում կամ փորձում է ստեղծել միջուկային ռումբ: Շնորհակալություն աշխարհն ավելի ազատ դարձնելու համար»,- հայտարարել է նա լրագրողներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրների՝ ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ Գերմանիան և Ֆրանսիան արդեն մերժել են Թրամփի խնդրանքը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիության երկրները պատրաստ չեն նավատորմ ուղարկել Հորմուզի նեղուց։



