Ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք ո...

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ կրճատելով ամանորյա ոչ աշխատանքային օրերը, մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում ու չի մեկնի արտերկիր:

«Մենք բերել ենք տնտեսական հիմնավորումները, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս գործողության արդյունքում ամբողջ ՀՆԱ-ն, այդ թվում, առևտուրը, էապես կաճեն», — նշեց նա:

Քերոբյանի խոսքով՝ իրենց մոտեցումն է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել:

«Ես հավատացնում եմ՝ բոլոր հաշվարկները արել ենք՝ հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ ավելի շատ են աշխատելու գումար այդ օրերին», — ասաց նախարարը:

Նա նշեց, թե հիմա ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ ու դա հակաքրիստոնեական է: