Ալժիրը կոչ է արել շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ քննարկելու ներկա իրավիճակը՝ կապված Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բանակի նոր հարձակումների հետ: Այս մասին հայտնում է արաբական հանրապետության ռադիոն։
Ալժիրը ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է և, որպես այդպիսին, մեծ ուշադրություն է դարձնում իրավիճակին պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։