Պուտինը հույս ունի, որ Ալյասկայում կայացած ռո...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված «ըմբռնումները» կնպաստեն ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի, Հնդկաստանի և մեր մյուս ռազմավարական գործընկերների ջանքերն ու առաջարկները, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։

Հուսով եմ, որ վերջերս Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովում ձեռք բերված փոխըմբռնումները նույնպես այս ուղղությամբ են շարժվում՝ բացելով Ուկրաինայում խաղաղության ճանապարհը»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Շանհայի կազմակերպության գագաթնաժողովում։