Ալվինա Գյուլումյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ

Այսօր՝ 2020 թվականի հունվարի 17-ին, Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը:

ՍԴ-ից հայտնում են, որ նա ստացել է նիստին մասնակցած 8 դատավորների քվեն: